Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է
Կրթություն, գիտություն
20:11 12/06/2025
Հայաստան

Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը հայտնում է․

«Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է: Տևողությունը 2.5 ժամ է լինելու, ճիշտ պատասխաններն atc.am-ում՝ ժամը 15.00-ից, գնահատականները՝ 5-րդ օրը, բողոքարկումը՝ 6-րդ: Քննությունն ամենամեծն է, զբաղված է լինելու 46 քննական կենտրոն, 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում: Ներկայացնում եմ Երևանի միասնական քննական կենտրոնները.

Թիվ 6 հիմնական դպրոց,

թիվ 11 հիմնական դպրոց,

թիվ 14 հիմնական դպրոց,

թիվ 20 հիմնական դպրոց,

թիվ 29 ավագ դպրոց,

թիվ 35 հիմնական դպրոց,

թիվ 57 հիմնական դպրոց,

թիվ 88 հիմնական դպրոց,

թիվ 118 ավագ դպրոց,

թիվ 135 հիմնական դպրոց,

թիվ 155 հիմնական դպրոց,

թիվ 166 հիմնական

թիվ 168 հիմնական դպրոց,

թիվ 170 ավագ դպրոց,

թիվ 189 ավագ դպրոց,

թիվ 190 ավագ դպրոց,

թիվ 200 հիմնական դպրոց:

Անգլերեն հանձնելու է 5917 հոգի, մարզերում՝ 3713, Երևանում՝ 2260;

գերմաներեն՝ 52, մարզերում՝ 40, Երևանում՝ 12;

ֆրանսերեն՝ 25, մարզերում՝ 16, Երևանում՝ 9;

իսպաներեն՝ մարզերում՝ 0, Երևանում՝ 1:

Պարսկերեն և իտալերեն այս փուլում հայտագրողներ չկան»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է